Քաբուլի դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 25 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դպրոցներից մեկի հարևանությամբ հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 25 մարդ: Զոհերի մեծ մասն աշակերտներ են եղել: Այս մասին տեղեկացնում է France24-ը:

Դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենաները հոսպիտալացրել են տասնյակ տուժածների: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Հարձակումը տեղի է ունեցել շիա մուսուլմանների թաղամասում:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, թեպետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախկինում ստանձնել էր նույն շրջանում շիաների դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Աֆղանստանում մնացած 2500-3500 ամերիկացի զինվորականների պաշտոնապես դուրսբերման մեկնարկից օրեր անց:

Related posts

«Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է

Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը