Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց, 47 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 26-ին` ժամը 10։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ:

Ժամը 10։52-ից 18։30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Շրջայցի ընթացքում փրկարարները հատուկ տեխնիկայի (մասնավոր) օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը։

Օգնության են հասել փրկարարները

Հունվարի 26-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է…

Опубликовано ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue Service Пятница, 26 января 2024 г.

Related posts

Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ