Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերը․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում գրել է, որ Հայաստանը՝ այդ թվում որպես վստահության ամրապնդման միջոց, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով ականապատ դաշտերի նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով է ընդունել, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- հայտնում են ԱԳՆ-ից:

Related posts

Սերունդների երկխոսություն»․ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին նվիրված միջոցառում

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է