Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ այսօր՝ ժամը 09։40-ի սահմաններում, Փամբակ գետում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում, հայտնաբերվել է  հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում,  գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Related posts

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում