Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Մայիսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աղավնատուն գյուղից դեպի Դողս գյուղ տանող ճանապարհին գտնվող ջրատարի մեջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Խանում Մ.-ն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև տեղեկություններ են ստացել, որ վերջինս բազմաթիվ անգամներ իր հարևանուհուն հայտնել է, որ չի կարողանում նման պայմաններում բնակվել, հոգնել է այս կյանքից և եթե տեսնեն իրեն պատկանող հողաթափերն ու ձեռնափայտը ջրատարի ափին, ուրեմն ինքն իրեն նետել է ջրատարը։

Նրան հայտնաբերել է Դաշտ համայնքի ղեկավար Սերոժ Գևորգյանը, ով նաև ջրատարի մոտ հայտնաբերել է հողաթափեր և ձեռնափայտ։

Related posts

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

«Հուսանք՝ Վրաստանի օրինակը կստիպի մեզ մտածել»․ Գյումրու «Շիրակի» նախագահ Արման Սահակյան

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյան