Կիրանցի մուտքի մոտ քաղաքացիների հավաքն անօրինական է․ ոստիկանություն

Այսօր առավոտից Կիրանցում ԱԱԾ-ն իրականացրել է սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ: Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիներն այդ ընթացքում գյուղի մուտքի մոտ պահանջել են, որ իրենց նույնպես թույլ տան մտնել գյուղ: Ոստիկանությունը թույլ չի տվել՝ հայտարարելով, որ Կիրանցի մուտքի մոտ քաղաքացիների հավաքն անօրինական է: Կուտակված մարդիկ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ, պնդել են իրենց պահանջը, որին հաջորդել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի քանի անդամի ձերբակալությունը: Այնուամենայնիվ, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտել է Կիրանց:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ) – Մեր երկրում պիտի ոչ ոք մեզ չարգելի որևէ բան անելու, որտեղ ուզենանք, պիտի գնանք, ինչպես ուզենանք, պիտի գնանք: Կարևոր չէ, և սա… կարևոր չէ, ես շատ մարդկայնորեն իջել եմ մեքենայից, եկել, առաջին խնդրանքս եղել է՝ թույլ տվեք, խնդրում եմ, գնամ, մեր սիրելի գյուղացիներին 14 օր չեմ տեսել, տեսնեմ, վերջիվերջո իրենց հոգևոր հովիվն եմ, 10 տարի ծառայել եմ էս մարդկանց, մարդիկ ասեցին՝ ոչ: Օրենքը, չգիտեմ ինչ, արգելում ա: Դե ոչ՝ ոչ: Հիմա դառա՞վ այո:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում