Փրկարարները հայտնաբերել են Աղստև գետում ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացուն

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին։

«Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ»,- տեղեկացնում են փրկարար ծառայությունից։

Օգոստոսի 5-ին՝ ժամը 15:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ էին դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել էին 36 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան