Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը:

Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը` Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և կրթության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնմանը և միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորմանը վերաբերող հարցեր: Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը փոխվարչապետին է ներկայացրել այս ուղղություններով արդեն իսկ մեկնարկած համատեղ ծրագրերը` վստահություն հայտնելով դրանց շարունակականության վերաբերյալ:

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը փոխվարչապետին է փոխանցել նաև Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամադ Ալ Կասիմիի ողջույնները` վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը նպաստելու պատրաստակամությունը:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է