Փոխհրաձգություն Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին. կան վիրավորներ և զոհ

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին շարունակվող փոխհրաձգության հետևանքով զոհվել է Ղրղզստանի մեկ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Ղրղզստանի պաշտոնական աղբյուրի հավաստմամբ՝ հրաձգությունը դեռևս շարունակվում է: Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիները հրկիզել են ղրղզական սահմանամերձ գյուղերից մեկի որոշ տներ, որտեղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին:

Երկու երկրների սահմանային գոտում կողմերի միջև լարվածությունը սրվել էր. զինվորականների միջև փոխհրաձգություն էր սկսվել, կան վիրավորներ: Կողմերը միմյանց մեղադրում են լարվածությունը սրելու համար:

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ղրղզական կողմից տուժել է 17, հրազենային վիրավորումից մահացել է մեկ մարդ:

Related posts

Խաբեբաները ստիպել են ռուս պատանուն մի քանի ավտոմեքենա այրել

Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին՝ այս անգամ ջրի տակից

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատ գումարները պահում վրացական բանկերում