ՌԴ-ից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 չափաբաժին

Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։
Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»,- գրել է Հարությունյանը։

РУС ⬇️

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Четверг, 29 апреля 2021 г.

Related posts

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ Առողջապահության նախարարությունն է

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների ծրագրի վերաբերյալ

Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը