Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է շուրջ 7 միլիոն մարդ

Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է շուրջ 7 միլիոն մարդ՝ հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից։

Մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 36 հազար մարդ։ Լեհաստան է տեղափոխվել 3,5 միլիոնից ավելի մարդ, Ռումինիան ընդունել է շուրջ 1 միլիոն փախստականի, Ռուսաստանը՝ 970 հազար, Հունգարիան՝ 671 հազար փախստականի։

Լեհաստանին ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերի խոսքով՝ երկրին միլիարդավոր եվրո է պետք ուկրաինացի փախստականներին օգնելու համար։ «Եվրահանձնաժողովի առաջարկածն այսօր բավարար չէ»,- նշել է պաշտոնյան։

Related posts

Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին

Վարդավառ․տոն, որը միավորում է սերունդներին

Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի