Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Հունվարի 6-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։

Related posts

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի շինարարությունն ավարտված է. Խուդաթյան

ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծը

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան