Փարիզի դատախազությունը Լուվրի գողացված զարդերը գնահատել է 88 միլիոն եվրո

Փարիզի դատախազը Լուվրից գողացված կայսերական զարդերի արժեքը գնահատել է 88 միլիոն եվրո։ Սակայն այդ թիվը չի ներառում դրանց պատմական արժեքը Ֆրանսիայի համար։

«Այս զարդերի հանցագործները չեն վաստակի 88 միլիոն եվրո, եթե դրանք ապամոնտաժեն»,- RTL հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է դատախազ Լորա Բեկկոն։ «Մենք հույս ունենք, որ նրանք կմտածեն այդ մասին և չեն ոչնչացնի զարդերն առանց պատճառի»։ Այս պահին գողության գործով ներգրավված է մոտ 100 քննիչ։

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարարը հայտարարել էր, որ Լուվրում տեղադրված անվտանգության համակարգը գողության պահին պատշաճ կերպով է գործել, սակայն մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ինչպես է գողերին հաջողվել իրականացնել կողոպուտը, հաշվի առնելով, որ տեսախցիկներն աշխատում էին։

Պաշտոնյաների խոսքով՝ կողոպուտը տևել է ընդհանուր առմամբ ութ րոպե։ Նրանք Լուվրի ներսում անցկացրել են չորսից պակաս։ Ֆրանսիայի մշակույթի նախարարի խոսքով՝ միջադեպը «վերք է մեզ բոլորիս համար»։ «Լուվրը միայն աշխարհի ամենամեծ թանգարանը չէ։ Դա մեր ֆրանսիական մշակույթի և մեր ընդհանուր ժառանգության դեմքն է»,- ասել է Ռաշիդա Դատին։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել