Փարիզը կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 4500 զինծառայողի. Մակրոն

Ֆրանսիան մտադիր է մարզել և զինել Ուկրաինայի զինված ուժերի մի ամբողջ բրիգադ՝ 4500 զինվորի։ Այդ մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ իր երկրի տարածքում ուկրաինացի զինվորների ուսուցումը էսկալացիայի պատճառ չի համարում։

«Սա Ուկրաինայի օրինական խնդրանքն է և համապատասխանում է մեր քաղաքականությանը՝ մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ, բայց լիովին աջակցում ենք Ուկրաինային»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Բացի դրանից՝ Մակրոնը մեղադրել է Կրեմլին՝ Արևմուտքին վախեցնելու համար՝ Կիևի գործընկերներին ստիպելու դադարեցնել օգնությունն Ուկրաինային։ Մակրոնը նաև հավելել է, որ ցանկանում է մինչև ամսվա վերջ սկսել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները և նշել է Շվեյցարիայում գագաթնաժողովի անցկացման կարևորությունը՝ այն անվանելով «քայլ դեպի կայուն խաղաղություն»:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ բացի Կիևին ռազմական աջակցությունից՝ Փարիզը նախատեսել է 200 մլն եվրո բյուջեով հատուկ հիմնադրամ ստեղծել՝ վերակառուցելու ուկրաինական ենթակառուցվածքները։

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ