Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով։ Պատերազմը ուղեկցվում էր միջազգային նորմերի աղաղակող խախտումներով, քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների նկատմամբ խոշտանգումներով։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդեց հրադադարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել