Փաշինյանը չի կարող ՀՀ անվտանգության երաշխավոր հանդիսանալ. Իվետա Տոնոյան

factor.am  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց, որ դեռ շատ վաղ է գնահատական տալ՝ իրենց պայքարը՝ հասնելու վարչապետի և կառավարության հրաժարականին արդյունք տվել է, թե ոչ: «Պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի այլընտրանք: Փաշինյանը չի կարող ՀՀ անվտանգության երաշխավոր հանդիսանալ: Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով. դրանք կլինեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, դրանք կլինեն հանրահավաքներ, մի խոսքով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են»,- նշեց Տոնայանը: Պատգամավորը բացառեց հնարավորությունը, որ Փաշինյանը կարող է դեռ մի քանի ամիս պաշտոնավարել: Ըստ պատգամավորի՝ հանրային և քաղաքական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հեռանալու են:

Related posts

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով մեկնել չի թույլատրվում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է