COP17-ին ընդառաջ հանդիպել եմ Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Քրիստոս Սենեկիսի հետ։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Քննարկել ենք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումն ու համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։
Անդրադարձել ենք կենսաբազմազանության պահպանության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման և թափոնների կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը»,- նշել է նախարարը։