Ցուցարարների հետ քաշքշոցի ընթացքում ոստիկան է ուշագնաց եղել

«Դիմադրություն» շարժումն ակցիաներ է իրականացնելու պետական գերատեսչությունների շենքերի մոտ։ Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ մոտ լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը որոշեց հեռացնել մուտքի մոտից ակցիայի մասնակիցներին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ցանկանում էին ներս մտնել և տեղեկանալ նախարարությունների աշխատակիցների դիրքորոշման մասին իրենց ներկայացրած հայանպաստ փաստթղթի վերաբերյալ։ Ոստիկանության աշխատակիցները պնդեցին, որ ներս մտնելու համար նախ պետք է ստանալ տեսկացությունների թույլտվություն, ինչից հետո բախումներ և հրմշտոց սկսվեց։ Քաշքոցի ընթացքում վատացավ տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը, նա ուշագնաց է եղել։ Այս պահին լարված իրավիճակը կառավարության մասնաշենքի մոտ շարունակվում է։

Related posts

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում