Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի․ Նիկոլ Փաշինյան

Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարծում՝ այս առումով ես կամ ՀՀ-ն օրիգինալ ենք, բայց կարևոր է արձանագրել, թե որտեղ, ինչպես և ինչ նպատակով օգտագործել այն գիտելիքը, որ մեզ տալիս է պատմությունը, կարևոր է նաև տեսնել և ընկալել այն ուղերձները, որ տալիս է պատմությունը։ Արտահայտություն կա, որ պատմությունից պետք է դասեր քաղել․ պատմության մեջ հետևությունը չկա, այսինքն՝ քաղաքական ընտրության և ընկալման հարց է՝ ինչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը, ինչպես օգտվել պատմությունից՝ որպես գիտելիքի աղբյո՞ւր, այսօրվա և ապագայի մասին իմացության աղբյո՞ւր, որպես այսօրը և ապագան կառուցելու նախագծի համար գիտելիքի և ինֆորմացիայի աղբյո՞ւր, թե՞ ապրել պատմ․ սա քաղաքական ընտրության հարց է։ Ցանկացած միջավայրում, երբ խոսենք պատմության և պատմությունից քաղվող դասերի մասին, միշտ վեճ կլինի, որովհետև յուրաքանչյուրը կընկալի իր քաղաքական տեսանկյունից, նույնիսկ նույն հանրության ներսում»,- նշեց նա։

Related posts

Ջաջուռում բախվել են «Kia Forte»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը