«Ցայգ»-ը՝ ընդդեմ «Շանթ»-ի. դատարանը կուսումնասիրի գործում եղած ապացույցները

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը: Դատարանին ներկայացվող հիմնական պահանջն անփոփոխ է, ըստ որի, «Շանթ Գյումրին» հանրապետական հեռուստահեռարձակման անվան տակ առանձին հեռուստահաղորդումներ է հեռարձակել նաեւ Շիրակի մարզում, որը նախատեսված չի եղել օրենքով: Դրանով պատասխանող կողմը միջամտել ու խախտել է «Ցայգ» հեռուստաընկերության՝ տեղեկատվության եւ գաղափարների տարածման հիմնարար իրավունքը, ինչպես նաեւ ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական իրավունքը:Դատարանն այսօր կուսումնասիրի գործում եղած փաստերն ու ապացույցները:

Դատարանը վճիռը կհրապարակի մարտի 12-ին:

Related posts

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ կհայտնվի

Գրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Գյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներ