Տեղի է ունեցել «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» մրցանակաբաշխությունը՝ Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն» ծրագրի շրջանակում

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի, «Ֆերտի» բարեգործական կենտրոն հասարակական կազմակերպության և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի համագարծակցությամբ միջոցառում, որին ներկա էին նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, «Ֆերտի» բարեգործական կենտրոն» Հասարակական Կազմակերպության նախագահ՝ Խաչիկ Սահակյանը, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ, Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը և տարբեր հաստատություններից ներկայացուցիչներ։
Միջոցառման առաջին հատվածում տեղի ունեցավ ծանոթացում ուսումնարանում «Վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների» կենտրոն լաբորատորիայի ստեղծման առաջին փուլի՝ ուսումնարանում զրուցարան տաղավարի կառուցման աշխատանքների հետ, 2-րդ մասում՝ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՄԿՈւ ուսանողների միջև իրականցաված «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» խորագրով մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը։ Խրախուսական նվերներ, պատվոգրեր հանձնվեցին առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված, ժյուրիի խրախուսական մրցանակին, համակրանքին արժանացած թվով 14 ուսանողների։
Առաջին տեղը գրավել էին Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարան ուսանողներ՝ Արփինե Խաչատրյանը, Ռուզաննա Հարությունյանը և Հովհաննես Սիմոնյանը։
Միջոցառմանը հեռավար հետևում էր նաև Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը, ով ողջույնի խոսք հղեց ներկաներին և վստահեցրեց, որ ուսումնարանում գործող «Ուսանողական կազմակերպություններ» ծրագիրը շարունակվում է, և ուսանողները լուրջ հաջողությունների կհասնեն իրենց բիզնես ծրագրերում։
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմերին և նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում՝ չորս ամսվա ընթացքում արդեն «Ցածր-ածխածնային էներգիայի ուսումնական կենտրոնների հիմնում երիտասարդ մասնագետների համար» ծրագրի ներդրման պտուղներն ենք վայելում։ Նմանատիպ ծրագրեր իրականացվում է հանրապետության չորս ուսումնական հաստատություններում, և ապագային միտված մասնագիտություն ձեռք բերելու առումով սա շատ կարևոր ձեռքբերում է։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ուսումնարանում իրականացվող ծրագրերը, ուսանողների հաջողություններն ու առաջիկա նպատակները։

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել