Տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրապետության օրվա առթիվ անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրված հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներին.

«Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ։

Շնորհակալ եմ մեր բոլոր ռազմարդյունաբերողներին իրենց նորարարության, համառ աշխատանքի և նվիրվածության համար։

Հ.Գ. Լուսանկարում պատկերված է «ԴԱՎԱՐՈ» ընկերության արտադրած հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ-ն»,- գրել է նախարար Հայրապետյանը։

Related posts

Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն