Տեսչական մարմինը Վանաձորում կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները Հասմիկ Սահակյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Վանաձոր ք․)։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝ արտադրական օբյեկտը․
– շինության կառուցվածքով և չափսով չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոքսայնության հնարավորությունը․
– սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով․
– ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով․
– չի ապահովել արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Related posts

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել են 2 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ

Ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ