Տեսչական մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում:

Հայտնաբերվել  են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:
Ընդհանուր առմամբ՝ արտադրամասերի պատերն ու առաստաղը, արտադրական սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի վարչատնտեսական և կենցաղային բաժինները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի կրել համապատասխան հագուստ, Վանաձորի և Վարդենիսի արտադրամասերի անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ, Վարդենիսում արտադրամասը նաև ապահովված չի եղել սանհանգույցով և հանդերձարանով:
Արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Related posts

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ

ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով

Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է