Տեսչական մարմինը «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Վանթյան 61ա հասցեում գործող «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Տեսչական մարմնի կողմից հրդեհային անվտանգության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման համար 2022 թվականին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում կազմվել է համապատասխան արձանագրություն, հարուցված վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊ ընկերությանը պատկանող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊ ընկերության աշխատանքը դադարեցնելու որոշում է…

Опубликовано ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին Понедельник, 13 февраля 2023 г.

Related posts

Գլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք

Լաբորատոր փորձաքննության արյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել