Տեղի է ունեցել ավտովթար․ 17 անձ հոսպիտալացվել է

Հունիսի 26-ին, ժամը 18։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի «Գնթունիք» արագ սննդի կետ տանող հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-53» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Կ․ Ս․) և «Mercedes Sprinter» մակնիշի մարդատար ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (17 ուղևոր) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան և փակել «GAZ-53» բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ