Տեղեկություն է ստացվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին. ԱԻՆ

Մարտի 22-ին՝ ժամը 17։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:

ԱԻՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Related posts

Ալսուն դատարանի միջոցով պահպանել է իր բեմական կեղծանունը. ՄԱՆՐԱՄԱՆԵՐ

ՀՀ-ի սեփականության իրավունքն է վերականգնվել Աշտարակի Օրգով բնակավայրում հողամասի նկատմամբ. վարչապետ

Լաբուբուն՝  որպես խայծ. Խաբեբաները նոր սխեմա են սկսել