Տարհանվել է ևս 2 աճյուն

Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն:
Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել են Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը