«Շիրակ» օդանավակայանը շուտով կգործարկի նոր վազքուղին ու ժամանման սրահը

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականանում են բուռն շինարարական աշխատանքներ: Ամբողջապես վերանորոգվում է վազքուղին, ինչպես նաեւ կառուցվում է նոր ժամանման սրահ: Վազքուղու շինաշխատանքների համար նախատեսված ներդրումը կազմում է 6 մլն ամերիկյան դոլար, այն իրականացվել է «Արմենիա» միջազգային օդանավակայանների ՓԲԸ կողմից:
Մինչեւ սեպտեմբերի մեկը նախատեսվում է նաեւ շահագործման հանձնել օդանավակայանի նոր ժամանման սրահը.այն կարժենա 1,5 մլն դոլար: Նոր սրահի կառուցումը կտա հնարավորություն օդանավակայանի տարեկան թողունակությունը 250.000 ուղեւորից հասցնել 700000-ի:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Սահմանադրական դատարան

Փարիզում շոգի պատճառով արգելվել է հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործել