Տարին ավարտում ենք բավականին մեծ ձեռքբերումներով. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Կարող ենք արձանագրել՝ տարին ավարտում ենք բավականին մեծ ձեռքբերումներով: Այս տարի կառուցել ենք 123 բակ՝ բոլոր 12 վարչական շրջաններում, ապամոնտաժել 274 ավտոտնակ, որոնց մի մասը դարձել է բակային տարածք, մի մասը՝ զրուցարաններ, մյուս մասը թողել ենք որպես կանաչ տարածքներ: Դրանով բացազատել ենք մոտ 139 հազար քառակուսի մետր զավթված տարածք: Այս մասին ասում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ ամփոփելով 2024 թվականը:

«Բյուջեով բավական մեծ գումար ենք հատկացրել բակային աշխատանքներ իրականացնելու համար՝ մոտ 3,7 մլրդ դրամ, որը հաջորդ տարվա բյուջեով էլ ավելի է ավելանալու»,- տեղեկացնում է Փամբուխչյանը:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:

 

🔷2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Суббота, 28 декабря 2024 г.

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում