Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի է. Ռաիսին` Պուտինին

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները դրական զարգացում ունեն, այդ թվում` բարձր տեխնոլոգիական ոլորտներում: Պուտինը նշել է, որ բազմաթիվ միջազգային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները նման են:

«Զարգանում են միջտարածաշրջանային կապերը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ընդ որում` բազմաթիվ կետերով մեր դիրքորոշումները մոտ են կամ, ինչպես դիվանագետներն են ասում, համընկնում են»,- հայտարարել է Պուտինը:

Կողմերն արձանագրել են, որ ավարտվում են մեծ պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, որը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակ կտեղափոխի:

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի Իրանը դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ:

Իրանի նախագահն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում