Տավուշի մարզում ցլի հարվածից 26-ամյա տղան մահացել է

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սարո Իսկանդարյանի մահվան փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ օգոստոսի 7-ին «Իջևան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք, հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, ով նույն օրը, ըստ նրա համագյուղացի՝ ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի, Գանձաքար գյուղին պատկանող «Նովի ուռթ» կոչվող սարամասում վնասվածքը ստացել է ցլի հարվածելու հետևանքով։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը «Իջևան» բժշկական կենտրոնից Ս․ Իսկանդարյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Related posts

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

Որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում