Տավիղ՝ մշակութային քաղաքին. 33 տարի անց Հալլեի «Արս մուզիկա» երգչախումբը Գյումրիում

33 տարի անց Հալլեի «Արս մուզիկա» արական երգչախուբը կրկին Հայաստանում է՝ կրկին Գյումրու կողքին:Նշենք, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հինգ օր անց երգչախմբի ղեկավար Հուբերտ Ֆոյգտը հանդիպել էր Զուլի Մայր Տաճարի հոգեւոր հովիվ Հանս Միխայելին եւ նրանք միասին որոշել էին տաճարում համերգ կազմակերպել՝ տուժածներին օգնելու համար։ Խմբավարն ու քահանան, գիտենալով, որ պատանիների երգչախմբին արգելված էր երգել եկեղեցում, մեծ ջանքերի շնորհիվ համերգը կազմակերպել, ապա հավաքագրված գումարը ՝ 12.000 մարկ, դեկտեմբերի 18֊-ին ամբողջությամբ փոխանցել էին ԳԴՀ բարեգործական կոմիտեի հաշվեհամարին` ձեռագիր ավելացնելով Կովկաս բառը: Գերմանիայի Հալլե եւ Գյումրի քաղաքների համագործակցության մեկնարկի առիթով Գյումրու Սեւ Բերդ ամրոցում կայացավ «Արս մուզիկա» արական երգչախմբի համերգը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում