Տաջիկստանն ու Ադրբեջանը համագործակցության 14 նոր փաստաթուղթ են ստորագրել

Բարձր մակարդակի հանդիպումների և բանակցությունների ավարտից հետո Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի է ունեցել համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրման արարողություն, ստորագրվել է 14 նոր փաստաթուղթ՝ հաղորդում են ադրբեջանական և տաջիկական լրատվամիջոցները։

Պետությունների ղեկավարները ստորագրել են Տաջիկստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Այնուհետև պետությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել է ևս 13 փաստաթուղթ, որոնք վերաբերում են համագործակցությանը միգրացիայի, տեղեկատվության, արդյունաբերական տեխնոլոգիաների, դատական համակարգի ոլորտներին:

Վերջում նախագահներ Ռահմոնը և Ալիևը մամուլի ասուլիս են հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, գոհունակություն են հայտնել ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումների և բանակցությունների արդյունքներից՝ գրում են ԶԼՄ-ները:

Related posts

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին

Ոստիկանություն է տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձ