Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել են

Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագուկների հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։

Ինչպես հաղորդում է՝ Shamshyan.com-ը, տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և այնտեղ գտնվող 51 երեխայի։

Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։

Related posts

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին