Մբապեն չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Այս մասի հայտնում է El Partidazo de COPE-ը` հղում կատարելով «Ռեալի» աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ Մբապեի մասնակցության հարցն օրակարգում չէ, և 2024 թվականի օգոստոսին հարձակվողը կմիանա մինչմրցաշրջանային հավաքին՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Փարիզում բանակցություններ են վարել Մբապեի՝ Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության վերաբերյալ:

2024 թվականի ամռանը Կիլիան Մբապեն պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կհեռանա ՊՍԺ-ից, որի կազմում հանդես է գալիս այս մրցաշրջանում և, ըստ լրատվամիջոցների, ազատ խաղացողի կարգավիճակով կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։

Related posts

Հայաստանի փորձը՝ օրինակ միջազգային գործընկերների համար

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի և մշակույթի տան տարածքները. Դատախազություն