Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454  հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի նաև 4 միլիոն 454  հազար դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը:
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը, համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊ ընկերությանն ու շահագործումից ստացված 13 միլիոն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է, 2026 թվականի մարտի 31-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տաթև համայնքին պատճառված վնասի գումարը Մուրադ Սիմոնյանից բռնագանձելու պահանջով:

Related posts

ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ