Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին

Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի քննադատությունը, որը հայտարարել է Սիրիայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականության ապակայունացնող ազդեցության մասին:

Ի պատասխան՝ Սաարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու և երկրի տարածքն օկուպացնելու  համար։

«Նրանք նույն թուրք առաջնորդներն են, որոնք տասնամյակներ շարունակ խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը՝ ցինիկաբար ուրիշներին խրատելով միջազգային իրավունքի հարցերում»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ «Թուրքիան օկուպացնում է Սիրիայի տարածքի 5%-ը և մտադիր Է ռազմական բազաներ ստեղծել Սիրիայի ներսում, որպեսզի խաթարի Իսրայելի անվտանգությունը»:

Ըստ Սաարի՝ փոխարենն Իսրայելը վերահսկում է բուֆերային գոտին, որը կազմում է Սիրիայի տարածքի ընդամենը մեկ տասներորդը, որպեսզի պաշտպանի իրեն ահաբեկչական խմբավորումներից, որոնք ձգտում են հարձակվել Իսրայելի վրա Սիրիայի հարավից։

Related posts

Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ

Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու