Տաթև-Լծեն ճանապարհի արգելափակումից դուրս է բերվել 6 բեռնատար ավտոմեքենա

Հունվարի 11-ին` ժամը 10:41-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 18-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12:18-ից 14:43-ը փրկարարները Տաթև-Լծեն ավտոճանապարհի մոտ 18-ին կմ-ին քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 6 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին