Վրաստանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է  aliq.ge-ն:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։

Related posts

Հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները

Փրկարարները Ոսկեհատ գյուղում քաղաքացուն դուրս են բերել մոտ 12 մետրանոց ջրհորից․ նա հոսպիտալացվել է

Աշխարհում եզակի սեպագիրներից մեկը՝ Սպանդարյանում