Վրաստանում վառելիքի գների թանկացման դեմ բողոքի ցույց է ընթանում. կան ձերբակալվածներ

Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները՝ Հերոսների հրապարակի և Լագունա Վերեի հարակից տարածքում փակել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Թբիլիսիի պարեկային ոստիկանության գլխավոր բաժնի ղեկավար Լաշա Ջոխաձեն ցուցարարներին կոչ է արել բացել ճանապարհը։ Իրավապահները ցույցի ժամանակ բերման են ենթարկել մոտ տասը մարդու։

Ըստ լրատվական կայքի՝ այս պահին ցուցարարները բացել են ճանապարհի մի մասը։

Ցուցարարները նախ հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի ուղղությամբ։

Վերջիններս ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Նրանք պահանջում են վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց՝ կբերի վառելիքի գնի նվազման։

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու