Վրաստանում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր անջատումը

Վրաստանում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի երկրորդ զանգվածային անջատումն է տեղի ունեցել: Շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, առավոտյան, Թբիլիսին և երկրի հիմնական շրջանները մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ ըստ Paper Kartuli-ի և News Georgia-ի:

Վրաստանի մայրաքաղաքում դադարեցվել են մետրոյի ծառայությունները, ինչպես նաև եղել են ջրամատակարարման և ինտերնետային կապի խափանումներ: Ամբողջ երկրում դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը: Խափանումից կես ժամ անց Թբիլիսիի առանձին շրջաններում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Վերջին խափանումը տեղի էր ունեցել հուլիսի 24-ի գիշերը Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից 30 ժամ անց: Այդ ժամանակ հոսանքազրկվել էին Թբիլիսին և շատ այլ քաղաքներ, այդ թվում ՝ Բաթումը, Քութայիսը, Թելավին, Բորժոմը, Բակուրիանին, Զուգդիդին։ Հաղորդվել է, որ առանց լույսի էր մնացել նաև չճանաչված Աբխազիայի ամբողջ տարածքը։

Այս վթարի, ինչպես նաև կրկնակի անջատման պատճառները դեռ չեն հրապարակվել: Վրաստանի պետական էլեկտրահամակարգի ներկայացուցիչները հայտարարել են, որ զբաղվում են հետևանքների վերացմամբ և պարզում են խափանման պատճառները:

Related posts

ՀՀ ծանրամարտի երիտասարդների առաջնություն-2026

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան