Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝ հանուն մեր ազգերի բարգավաճման»,- գրել է Կոբախիձեն։

Related posts

ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին

Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան

Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետ