Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է հինգ ընդդիմադիրի ձերբակալության մասին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է ընդդիմադիր 5 գործչի ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջման ու իշխանության տապալման կոչերի համար:

Նախարարության տվյալով՝ ձերբակալվածներն են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորագրության մեջ նշվում է, որ նրանց կարող է սպառնալ մինչև 9 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում ընդդիմադիրների միտինգն սկսվել էր շաբաթ երեկոյան՝ Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրության օրը:

Ընտրապայքարին մասնակցել է 12 կուսակցություն, 7 հազարից ավելի թեկնածուով:

Ընդդիմադիր 8 կուսակցություն բոյկոտել է ընտրությունը:

Սկզբում ցուցարարները հավաքվել էին Ազատության հրապարակում, ապա նրանց որոշ մասը շարժվել էր դեպի երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու նստավայր:

Իրավապահները Վրաստանի նախագահի նստավայր ներխուժած ակցիայի մասնակիցների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Related posts

1738 ընտրող ունեցող 31/7 ընտրատեղամասում ընտրությունները անցնում են բնականոն հունով

Ահազանգ 31/9 ընտրատեղամասից․ հանձնաժողովը պարզաբանում է արձանագրված խնդիրը

31/6 ընտրատեղամասում ընտրողների հոսքը ակտիվ է․ գրանցվել է մեկ փոքր միջադեպ