Վրաստանի նախագահը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իքսի իր էջում գրել է.
«Անկեղծ շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա միաբանությանը աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես՝ Վրաստանում ապրողներին։
Շնորհավորում եմ մեր հայազգի հայրենակիցներին, ինչպես նաև այն  դավանանքների ներկայացուցիչներին, որոնք այսօր նշում են Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։
Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու բարգավաճում»:

Related posts

Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան

Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ