Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը. Կավելաշվիլի

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-20-ը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։

Related posts

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ

«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ

Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը