Վրաստանը, Մոլդովան և Սերբիան դեմ են ՌԴ սառեցված ակտիվներից Կիևին 50 մլրդ դոլարի վարկ փոխանցելուն. ԵՄ-ն որոշումը չի կարողացել հաստատել

Եվրամիությունը չի կարողացել հաստատել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին 50 մլրդ դոլարի վարկ փոխանցելու որոշումը. այս մասին տեղեկացրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության չեկան․.. Քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին», – ասել է Միշելը։

Բորելն ավելի վաղ ասել էր, որ Եվրամիության թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան, չեն միացել Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտները Կիևին փոխանցելու որոշմանը:

Միաժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՀ-ն 1,9 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության տրանշ է փոխանցել Ուկրաինային:

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունից նշել էին, որ Արևմուտքի երկրներում սառեցված ակտիվները հավանաբար երբեք չեն վերադառնա Ռուսաստան:

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին