«Վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա». Լավրովը նշել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման անհրաժեշտ պայմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայանալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը:

«Դուք ասացիք, որ ըստ Կրեմլի մեկնաբանության՝ առաջիկա հնարավոր եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է անհրաժեշտ: Կարող եմ հաստատել, որ որպեսզի կոնսենսուս լինի, անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել համաձայնեն դրան: Վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախարարն ասել է ուրբաթ կայացած ասուլիսում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եռակողմ հանդիպման անցկացման մասին խոսել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնելով, որ հանդիպման անցկացման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան