Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա. Ալեն Սիմոնյան

Տիկին Դիմիտրիուին ներկայացրի այն իրավիճակը, որը կա այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված: Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում է ունեցել, ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին: Այդ մասին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանը նույնպես մշտապես աջակցել և աջակցելու է Կիպրոսի խնդրին: Դրա մասին նույնպես քննարկում ունեցա տիկին Դիմիտրիուի հետ, ինչպես նաև տեղեկացրի մեր ռազմագերիների, անհետ կորածների հետ կապված խնդրի մասին: Պետք է ասեմ, որ կա երկկողմ լիակատար ընկալում, մեր շահերի լիակատար համընկնում»,- ասաց նա:

Related posts

Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք

Վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է․ Մանասյան

Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է