Վլադիվոստոկում հայ վարորդն ավտոբուսից դուրս է արել ուղևորներին վախեցնող խուլիգաններին

Վլադիվոստոկում ավտոբուսի վարորդ Ռուբեն Մնոյանը մեքենայից դուրս է նետել մի խումբ երիտասարդների, ովքեր իրենց ագրեսիվ են պահել, հայտնում է «Вести-Приморие» թերթը։

Շաբաթ երեկոյան Վլադիվոստոկի ավտոբուսում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը այժմ ուսումնասիրում են ոստիկանությունն ու քաղաքի տրանսպորտի վարչությունը։

Միջադեպի տեսաձայնագրությունը սոցիալական ցանցերում հավաքել է ավելի քան 300 հազար դիտում։

Ըստ տուժածների՝ «վարորդը նրանց մեղադրել է համասեռամոլության մեջ և դուրս արել»: Սակայն վարորդը «Вести-Приморие»-ին պատմել է իր վարկածը։ Սեմենովսկայայում՝ վերջին կանգառում, ուշ ժամի վարորդը, որն այդ պահին դրսում է եղել, նկատել է, որ ուղևորները ավտոբուսից փախչում են. «Մտնում եմ, տեսնում եմ՝ մեկը պառկած է այստեղ, երկուսն այստեղ են նստած։ Նրանք ծիծաղում են այնպիսի անհասկանալի ձայնով, առաջին անգամ էի նման ձայն լսում։ Մոտեցա, ասում եմ՝ հանգստացիր, դու հասարակական տրանսպորտում ես։ Նա վեր է կենում` փորձելով գլխով հարվածել ինձ: Բնականաբար, երբ նա հարվածեց ինձ, ինչ մնաց, որ անեի»,- պատմել է Մնոյանը։

Ծեծկռտուքը նկարահանվել է ոչ միայն ականատեսների, այլեւ տեսանկարահանող սարքերի կողմից, որոնք ցույց են տալիս ոչ միայն «ընտրված» կադրերը, այլ ողջ ծեծկռտուքը։ Տեսանելի է նաև վարորդի վրա ուղևորի հարձակման երկրորդ փորձը՝ ճոճվող քայլվածք, մշուշոտ հայացք և այն, թե ինչպես են նրան դուրս բերում ուղեւորները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

Լոնդոնն արտաքսում Է ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին

ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ

Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության հարցը